16 հուլիսի 2007 - 15:29 AMT
Հայաստանի եւ սփյուռքի հակադրումը Հայոց ցեղասպանությոն հարցում վտանգավոր է եւ անբարոյական
«ԱՄՆ-ի կառավարությունը կօգտագործի Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւն որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց: Պայքարը հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ եւ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են արագացնել որոշման կայացումը, կարող են նաեւ հետաձգել այն»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Նրա խոսքերով, եթե Վաշինգտոնն իրոք շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում, նա ճնշում կգործադրի Անկարայի վրա հենց այդ բանաձեւի միջոցով: «Ինչ վերաբերում է այն արտահայտություններին թե 106-րդ բանաձեւի ընդունումը հարկավոր է ԱՄՆ-ի հայկական համայնքին, ես համոզված եմ, որ Հայաստանի եւ սփյուռքի հակադրումը Հայոց ցեղասպանությոն հարցում վտանգավոր է եւ անբարոյական»,-ընդգծել է Տեր-Ղուկասյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ