16 հուլիսի 2007 - 18:41 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատարի հետ
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինային: ՀՀ ԱԳ նախարարը վստահություն հայտնեց, որ Հայաստանի ու տարածաշրջանի Ռ. Փերինայի գերազանց իմացությունը կնպաստի իր բարձր առաքելության հաջողությանը: Զրուցակիցները համաձայնեցին, որ երկու երկրները շահագրգիռ են ներկայացված լինելու դեսպանի մակարդակով, սակայն այս փուլում, նախարարի խոսքով, նման նշանակումը մեծապես կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը: Կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցեր, Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ:

Հանդիպմանը ներկա էր Հայաստանում առաքելությունն ավարտող փոխդեսպան Է. Գոդֆրին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: