17 հուլիսի 2007 - 18:26 AMT
Բոստոնում կանգնացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Բոստոնում կանգնացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Բոստոնի քաղաքագլուխ Թոմ Մենինոն իր համաձայնությունն է տվել հուշարձանի կանգնեցման հարցով, սակայն ոչ Քրիստոփոր Կոլումբոսի անվան զբոսայգու հարեւանությամբ` Greenway հրապարակում: Իր մերժումը քաղաքապետը բացատրել է նրանով, որ չի ցանկանում շատ հուշարձաններ տեսնել Greenway հրապարակում: Դրա փոխարեն նա այլ տարածքներ է առաջարկել հուրշարձանի կանգնեցման համար, հաղորդում է The Boston Globe-ը:

Նշենք, որ ավելի վաղ Բոստոնի քաղաքային խորհուրդը դեմ էր հանդես գալիս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կյանգնեցմանը: