17 հուլիսի 2007 - 19:03 AMT
Եվրոպական պետություններից 14-ը օգնել են ԱՄՆ-ին ստեղծել ԿՀՎ գաղտնի բանտեր
ԱՄՆ-ի գաղտնի բանտեր են եղել Իտալիայում եւ Լեհաստանում, հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Կլաուդիո Ֆավան: «Մեր կողմից հավաքած տեղեկատվությունը լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու, որ Իտալիայի եւ Լեհաստանի տարածքում գաղտնի բանտեր են եղել, որոնցում պահվել են ահաբեկչական գործնեության մեջ մեղադրվող անձինք»,- ասել է Ֆավան Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիված էր Եվրոպայում ԿՀՎ գաղտնի բանտերի ստեղծման գործով հետաքննության արդյունքներին: Նրա խոսքերով, գաղտնի բաներ տեղծելու հարցում օգնել են եվրոպական պետություններից 14-ը:

«Մենք 14 եվրոպական կառավարություն ենք բացահայտել, որոնք օգնել են ԱՄՆ-ին հետաքննական միջոցառումներ անկացնել եւ գաղտնի բանտեր ստեղծել, որոնց գոյությունը հակասում է Ժնեւի կոնվենցիային»,- ասել է պատգամավորը: Նա նշել է, որ, հանձնաժողովի տվյալներով, եվրոպական պետությունները հազվադեպ դեպքերում են հրաժարվել համագործակցել ԱՄՆ ԿՀՎ-ի հետ այդ հարցով:

«Մենք չափազանց անհագստացած ենք այն փաստերով, որոնք պարզվել են մեր հետաքննության արդյունքում. ազգային եւ համաեվրոպական օրենսդրության շահարկումներ, ազգային անվտանգության շահերի օգտագործում` որպես առիթ»,- ասել է Ֆավան:

Նա նաեւ հայտնել է, որ Ռումինիան պատասխան չի տվել հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի հարցումներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: