19 հուլիսի 2007 - 15:35 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կծանոթանա Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքների ընթացքին
Հուլիսի 25-27-ը տեղի կունենա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանիաշխատանքային այցը Վրաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Այցի շրջանակներում նախանշված են Վ.Օսկանյանի հանդիպումները իր վրաց գործընկեր Գելա Բեժուաշվիլու հետ: Այնուհետեւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները կայցելեն Բաթում, որտեղ կծանոթանան Վրաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքների ընթացքին»,-ասել է Կարապետյանը: