5 հունվարի 2017 - 14:17 AMT
ՀՀ-ում 37 ՃՏՊ է եղել տոնական օրերին․ Մեկ մարդ է զոհվել

Ոստիկանության տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերի 31-ից 2017-ի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 77-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը:

Բացահայտվել է գողության 15, ապօրինի թմրաշրջանառության՝ 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք։