5 հունվարի 2017 - 16:25 AMT
Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: