19 հուլիսի 2007 - 19:02 AMT
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործման առաջնայնությունները 2007 թվականին
Այսօր Հայաստանի կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը հաստատել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Գործողությունների ծրագրով նախատեսված 2007թ. ընթացքում իրականացվելիք առաջնայնությունների եւ միջոցառումների ցանկը: Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` միջոցառումներն իրականացնել ՀՀ ԱԺ-ի կողմից 2007թ. հունիսի 26-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` որոշման հավելվածում ներառված առաջնայնությունների եւ միջոցառումների իրականացման ընթացքի մասին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: