19 հուլիսի 2007 - 19:46 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենը հերքում է Քրդական աշխատանքային կուսակցությանը զենք մատակարարելու մեղադրանքները
«Պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն զենք է մատակարարել ահաբեկչական Քրդական աշխատանքային կուսակցությանը (PKK), չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն ՄաքՔորմակը: Նրա խոսքերով, Իրաքի եւ Թուրքայի համագործակցությունը կծառայի երկու երկրների շահերին:

Մինչ դեռ, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը նկատել է, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասել են, որ զենք չեն մատակարարում PKK-ին: Սակայն, թուրքական ԱԳՆ-ի ղեկավարի խոսքերով, նրանք նշել են, որ PKK-ի կողմից օգտագործվող որոշ զենքեր ամերիկյան են կամ եվրոպական: Աբդուլահ Գյուլը հավելել է, որ Իրաքի իշխանությունների քաոսում եւ վակուումում, PKK-ի ահաբեկիչները օգտագործում են ամերիկյան եւ ովրապական ծագում ունեցող զենքեր: Նա նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին «գործել շատ նրբանկատ, քանի որ վստահությունը ամերիկյան կողմի նկատմամբ թուրքական հանրության մեծ մասի մոտ վերացել է», գրում է Turkiye թերթը: