7 հունվարի 2017 - 11:05 AMT
Շփման գիծը. Հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 50 անգամ

Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ՝ արձակելով 450 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հունվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:

Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (2 արկ):