7 հունվարի 2017 - 15:26 AMT
Հունվարի 8-12-ն օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Երևանում հունվարի 8-12-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: