7 հունվարի 2017 - 18:25 AMT
Թուրք-սիրիական սահմանին պայթյուն է որոտացել․ Զոհերի թիվը հասնում է 60-ի

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Ազազ քաղաքում պայթյուն է որոտացել, տեղեկացվում է 60 զոհի մասին։ Կան տասնյակ վիրավորներ, Reuters-ին հղումով գրում է Galatv.am-ը:

Հաղորդվում է, որ մարդաշատ վայրում պայթեցվել է ականապատված ավտոմեքենա:

Սիրիական Ազազ քաղաքը գտնվում է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո: