9 հունվարի 2017 - 10:01 AMT
Հունվարի 7-9-ը Ադրբեջանը շփման գծում խախտել է հրադադարը մոտ 80 անգամ

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ:

Ինչպես հայտնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց: