9 հունվարի 2017 - 15:40 AMT
ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգային փոքրամասնությունների թիվը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2011-ի մարդահամարի տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունն են՝ եզդիներ՝ 35.308 քաղաքացի, ռուսներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, քրդեր՝ 2.162:

2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանը կիսանախագահականից անցնում է խորհրդարանական կառավարման: