9 հունվարի 2017 - 17:56 AMT
Վերլուծաբան. Apple-ը iPad-ի 3 նոր մոդել կներկայացնի

Apple ընկերությունը մտադիր է iPad-ի 3 նոր մոդել ներկայացնել: Այդ մասին հայտարարել է KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոն, գրում է Ferra.ru-ն:

Վաճառքի կհանվի iPad Pro մեծ մոդելը 12.9-դյույմանոց էկրանով, ստանդարտ iPad-ը 9.7-դյույմանոց դիսփլեյով և ևս մեկ առաջատար մոդել 10-10.5 դյույմ անկյունագծով:

Ամենապարզ iPad-ը կունենա Apple A9 պրոցեսոր: Իսկ ամենահզորը կկառուցվի Apple A10X չիպի հիման վրա, դիզայնում աչքի կընկնեն բարակ շրջանակները: Ի դեպ, նույն Մին Չի Կուոն վստահ է, որ առավել պահանջված կլինի ամենապարզ ու համապատասխանաբար ամենաէժան մոդելը:

Apple-ն ամփոփել է 2016 թվականը $215.6 մլրդ հասույթով, ինչը 9 տոկոսով զիջում է 2015-ի ցուցանիշին: Ընկերության համար սա նման առաջին դեպքն է 2001-ից ի վեր: