9 հունվարի 2017 - 18:59 AMT
«Կարմիր խաչը» բանակցում է Տավուշում սպանված ադրբեջանցի դիվերսանտի մարմինը հանձնելու վերաբերյալ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցում է պատկան մարմինների հետ դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքում կատարված դիվերսիայի ընթացքում սպանված դիվերսանտ Չինգիզ Ղուրբանովի մարմնի վերադարձի հարցի շուրջ:

Ինչպես հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան, կառույցը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ:

Հուսեյնովայի խոսքերով, բանակցությունների մանրամասները հրապարակման ենթակա չեն, գրում է APA-ն:

2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:

Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում: