10 հունվարի 2017 - 16:16 AMT
Երևանում էլեկտրամոբիլների անվճար կայանման մասին որոշում կմշակվի

Երևանի քաղաքապետարանի աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին:

Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:

Եվրասիական տնտեսական հանձնժողզովի խորհուրդը 2016-ի հուլիսի որոշումով ժամանակավորապես զրոյացրել է մաքսատուրքերը մարդատար էլեկտամեքենաների համար, ինչպես նաև նվազեցրել մաքսատուրքը թեթև բեռնատար էլեկտրամեքենաների համար:

Որոշումն ուժի մեջ է մտել 2016 թվականի սեպտեմբերի 2-ից ու կգործի մինչև 2017 թվականի սեպտեմբեր: Այն չի տարածվի հիբրիդային շարժիչներով մեքնաների վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»: