Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդին» պարտության մատնել «Հալ Սիթիին»։
Խաղն ավարտվել է 2։0 հաշվով` հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Խաղի հաշիվը բացվել է 56-րդ րոպեին: Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Խուան Մատան:
Մխիթարյանը փոխարինվել է 71-րդ րոպեին, գրում է Նովոստի Արմենիան։
Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկել է փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 26-ին: