Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ իր սահմանները պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին:
Երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից, թուրքական T24-ին ղումով գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հարևանների հետ իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։
Ներկայումս թուրք-սիրիական սահմանին կառուցվող բետոնե պատը ունի 3 մետր բարձրություն, իսկ վերին հատվածում այն պատված է փշալարերով։