Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ նոր պատժամիջոցները, որոնց մասին օրինագիծը շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Սենատում, կարող են վնասել համաշխարհային տնտեսությանն ու էներգաշուկային: Մոսկվան կկարողանա նվազագույնի հասցնել ռիսկերն ու համապատասխան փոխհատուցման մեխանիզմներ կմշակի: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Lenta.ru-ն:
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը:
«Դա կվնասի ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև գլոբալ տնտեսությանն ու համաշխարհային էներգաշուկային: Անկասկած, բացասական հետևանքներ կարող են լինել նաև Ռուսաստանի համար»,-ասել է նա:
Պեսկովը նշել է, որ ՌԴ տնտեսությունը և էրներգետիկ ոլորտը վերջին 2 տարում ապացուցել են, որ բավականին կայուն են` դա շատ ճկուն և շատ հզոր համակարգ է ամրության մեծ պաշարով:
«Կասկած չկա, որ բուն համակարգը փոխհատուցման մեխանիզմներ կգտնի նվազագույնի հասցնելու համար վնասը այդպիսի գործողություններից»,-ասել է Պեսկովը:
Նա նաև հույս է հայտնել, որ «Վաշիգտոնում ավելի սթափ կդատեն»:
ԱՄՆ օրենսդիրների մշակած լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին:Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը:
Ընթերցեք նաև. ԱՄՆ Կոնգրեսի նոր պատժամիջոցներն ուղղված են ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ