11 հունվարի 2017 - 15:34 AMT
Պաշտոններից ազատվել են էներգետիկայի նախարարի տեղակալները

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի երկու տեղակալներին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Արեգ Գալստյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:

Որոշումները ստորագրվել են հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը: