12 հունվարի 2017 - 11:22 AMT
Սպառողական շուկայում 2016-ի դեկտեմբերին գներն աճել են 1.1%-ով

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում:

2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.8%, ոչ պարենային ապրանք- ներինը՝ 96.6%, ծառայությունների սակագներինը՝ 99.3%, իսկ հունվար-դեկտեմբերին 2015թ. հունվար- դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 98.6%, 97.0%, 97.5% և 101.8%:

2016թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.01% նվազում):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.6-1.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 27.7% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.7% գնաճ, 4-ում` 1.1-0.1% գնանկում, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 27.7% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 1.1%, կարտոֆիլի՝ 2.9%, գազարի՝ 6.0%, ճակնդեղի՝ 6.5%, բողկի՝ 7.9%, գլուխ սոխի՝ 9.4%, կանաչ սոխի՝ 10.9%, կաղամբի՝ 11.3%, վարունգի՝ 15.9%, լոլիկի՝ 28.4%, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ լոբու՝ 2 անգամ, կանաչ պղպեղի՝ 2 անգամ, սմբուկի 2.1 անգամ գնաճ: Դրան զուգընթաց, ծաղկակաղամբի գինը նվազել է 18.2%-ով, սխտորինը՝ 1.9%-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 19.0-39.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 26.1%-ով:

Մրգի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 17.0%, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ` 2.8% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությու- նում գրանցվել է ընկույզի միջուկի՝ 1.5%, տանձի՝ 10.1%, նռան՝ 11.0%, խնձորի՝ 11.8%, խաղողի՝ 17.6%, արքա- յանարնջի՝ 26.9% գնաճ: Դրան զուգընթաց, նարնջի գինը նվազել է 13.4%-ով, մանդարինինը՝ 8.2%-ով, ադա- մաթզինը՝ 4.9%-ով, չամիչինը՝ 2.7%-ով, իսկ կիտրոնի գինը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 0.6-9.2%-ով, (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մյուս 3-ում գրանցվել է 2.7-0.2% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.1%-ով:

2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 1.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.2% գնաճով:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդա- նական և բուսական յուղերի՝ 0.1%, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ, իսկ կաթնա- մթերքի, ոչ ոգելից խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի ապրանքախմբում գները նվազել են 3.7%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է հայրենական շոկոլադե կոնֆետների 2.2% գնանկումով:

Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ աճել է 6.8%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քա- ղաքում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձվի գինը նվազել է 3.2-0.5%-ով (գնանկման ամենա- բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում), իսկ 4-ում գրանցվել է 0.6-2.5% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 0.6%-ով:

2016թ. նոյեմբեր-դեկտեմբերին 2015թ. նոյեմբեր և դեկկտեմբեր ամիսների նկատմամբ բանջարեղենի և մրգի առանձին տեսակների գների և գների տոկոսային փոփոխությունների մասին տեղեկատվությունը բերված է հավելված 1-ում:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի և այլ մթերքի ՝ համապատասխանաբար 0.2% և 0.1% գնանկում:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.6%, գեղահարդարման ապրանքների՝ 2.9%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.8%, անձնական օգտագործման ապրանքների՝ 2.0%, լվացող միջոցների՝ 1.7%, հագուստի և գործվածքի՝ 1.4%, շինանյութերի՝ 1.2%, կահույքի 1.0% նվազումով:

Կարդացեք նաև՝ 2016-ի դեկտեմբերին բենզինի գինը նվազել էր 4.1%-ով. Ոչ պարենային ապրանքների շուկայում 0.8% գնանկում էր