12 հունվարի 2017 - 11:48 AMT
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները

Թուրքական խորհրդարանի անդամների միջև ծեծկռտուք է եղել երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն CNN Turk-ի վրա հղումով:

Բանավեճը վերաճել է ձեռնամարտի, երբ ընդդիմադիր «Ժողովրդների հանրապետական կուսակցության» ներկայացուցիչները պաշարել են ամբիոնը: Հեռուստաալիքը նշում է, որ ծեծկռտուքի ժամանակ կոտրել են իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» փոխղեկավար Ֆաթիհ Շահիմի քիթը:

Նոր սահմանադրության նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում նախագահի լիազորությունների մասով:

Մասնավորապես, նոր նախագծով նախագահը կկարողանա անձամբ գլխավորել նախարարների կաբինետը կամ միանձնյա վարչապետ նշանակել: Բացի այդ, նախագահի անմիջական ենթակայությանը կանցնեն զինված ուժերն ու հատուկ ծառայությունները: