12 հունվարի 2017 - 12:07 AMT
ԶԼՄ-ներ. Քննիչները բացառել են Տու-154-ի կործանման ահաբեկչության վարկածը

Փորձագետները բացառել են ահաբեկչության վարկածը Սոչիում վթարված Տու-154-ի կործանման գործում, գրում է «Կոմերսանտը» սեփական աղբյուրի վրա հղումով:

Անմիջապես կործանումից հետո ռազմական քննիչները բեկորների, ուղևորների մասունքների և նրանց անձնական իրերի, ինչպես նաև բեռի մի շարք փորձաքննություններ էին նշանակել: Ուղեբեռում դեղորայք էր և Ալեքսանդրովի անվան համույթի ռեկվիզիտները:

Ըստ թերթի, ռումբի պայթյունի դեպքում պետք է լինեին «դեպի դուրս թեքված եզրերով բնորոշ ճեղքումներ»: Բացի այդ, մասնագետներին հետաքրքրում էին թափանցող անցքերը, ենթադրվում էր, որ դրանք կարող էին առաջանալ ոչ միայն ջրի մակերեսին բախվելուց, այլ «նաև ռումբի բեկորներից կամ ինքնաթիռի մոտ պայթած հրթիռից»:

Արդյունքում փորձագետները ոչ մի նման գործոն չեն հայտնաբերել: Այժմ քննությունն աշխատում է այլ վարկածի վրա` խոսքն անձնակազմի հնարավոր սխալի մասին է: