12 հունվարի 2017 - 13:43 AMT
Հովսեփյանը պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ

«Կրասնոդարը» պայմանագիր է կնքել «Սիբիրի» կիսապաշտպան Արայիկ Հովսեփյանի հետ: Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2021թ. դեկտեմբերը, գրում է Sports.ru-ն:

21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ խաղաշրջանում մասնակցել է 11 հանդիպաման ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում, որտեղ որևէ արդյունք չի գրանցել:

Առաջիկայում Հովսեփյանը կսկսի մարզվել «Կրասնոդար-2»-ի կազմում, սակայն մեծ է հավանականությունը, որ առաջին թիմի գլխավոր մարզիչ Իգոր Շալիմովը կընդգրկի երիտասարդ ֆուտբոլիստին երկրորդ հավաքի ժամանակ, որը կանցնի Իսպանիայում հունվարի 29-ից փետրվարի 10-ը: