12 հունվարի 2017 - 16:28 AMT
Հետազոտողները ֆիքսել են, թե ինչպես են կապիկները, ռոբոտին «ցեղակցի» տեղ դնելով, ողբում նրա մահը

«Լրտեսը վայրի բնության մեջ» (Spy in the Wild) նոր ծրագիրը, որը եթեր է հեռարձակվելու BBC One հեռուստաալիքով, ցուցադրել է առաջին սերիայից մի հատված, որտեղ գորշ լանգուրները (Պակիստանում և Հնդկաստանում տարածված կապիկների ցեղատեսակ) ողբում են կապիկի կերպարանքով ռոբոտի մահը:

Հոլովակում ռոբոտն աչքի մեջ տեղադրված տեսախցիկով հետևում է կապիկների առօրյա կյանքին, մինչև որ նրանցից մեկը «չի սպանում» իրեն` վայր գցելով ծառից, գրում է TJ-ն:

Դրանից հետո լանգուրները սկսում են ողբալ «ցեղակցի» մահը: Պրիմատները շրջան են կազմում և սկսում են գրկախառնվել որպես աջակցության նշան` միաժամանակ նայելով ռոբոտի մարմնին:

Spy in the Wild նախագծի վրա աշխատանք է տարվում արդեն 3 տարի: Նկարահանումներն անցկացվել են 21 երկրում 4K թողունակությամբ տեսագրող ռոբոտների օգնությամբ: Այդ ընթացքում նկարահանվել է ավելի քան 8000 ժամ տեսանյութ:

Ըստ հեղինակների, կառավարվող «կենդանիների կերպարանքով լրտեսների» կիրառումը թույլ կտա առավելագույնս մոտենալ վայրի բնության աշխարհին, ինչը դեռ չէր հաջողվել մարդուն: