12 հունվարի 2017 - 17:42 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է 86-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունվարի 12-ին հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:

Նախորդ վարկանիշը հրապարակվել էր դեկտեմբերի 22-ին:Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել էր դիրքը ՖԻՖԱ-ի դեկտեմբերյան վարկանիշում` առաջ անցնելով մեկ հորիզոնականով:

Հունվարի աղյուսակի առաջին տասնյակում է՝ Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայն ու Իսպանիան:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի նոյեմբերյան վարկանիշում ԱԱ-2018-ի որակավորման փուլի հերթական խաղում հաղթանակի շնորհիվ: Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ում ռեկորդային 38 կետով: Հայաստանը ՖԻՖԱ պատմության մեջ առաջին անգամ ռեկորդային «թռիչք» էր արձանագրել` 125-րդ հորիզոնականից տեղափոխվելով 87-րդ հորիզոնական: