13 հունվարի 2017 - 12:58 AMT
Մխիթարյանի գոլերը` «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում

Դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստներից ամենագեղեցիկ գոլերի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գրում է Football.ua-ն:

Մխիթարյանին հաջողվել է մի քանի կարևոր գոլերի հեղինակ դառնալ դեկտեմբերին: Դեկտեմբերի լավագույն գոլերի քվեարկության արդյունքում Մխիթարյանը զբաղեցրել է առաջին 3 հորիզոնականը:

Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրոդ լավագույն խաղացողը դեկտեմբերի արդյունքներով՝ զիջելով առաջին տեղը Զլատան Իբրահիմովիչին: