13 հունվարի 2017 - 18:10 AMT
ՄՕԿ-ը որակազրկել է Լոնդոնի Օլիմպիադային մասնակցած ծանրորդ Նորայր Վարդանյանին

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է Պեկինի և Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցած այն 8 մարզիկի անունները, որոնց դոպինգ թեստի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել:

Նրանք կզրկվեն օլիմպիական մեդալներից և զբաղեցրած տեղերից: Որակազրկված մարզիկների թվում է նաև 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերերին մասնակցած ծանրորդ Նորայր Վարդանյանը: Հայ ծանրորդը 94 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը:

2016-ի նոյեմբերին հայտնի է դարձել, որ ՀՀ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է Լոնդոն 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից: Խուրշուդյանի՝ 2012-ին վերցված արյան նմուշի երկրորդ ստուգման ժամանակ հայտնաբերվել են արգելված խթանիչներ՝ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ:

Ավելի վաղ որակազրկվել էր ՀՀ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը՝ զրկվելով Պեկին 2008-ին նվաճած բրոնզե մեդալից: Նրա փորձանմուշում նույնպես դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ էր հայտնաբերվել: Ուշագրավ