14 հունվարի 2017 - 11:10 AMT
Պիզելլիի դուբլը հաղթանակ է բերել «Ալ Ֆուջեյրեին»

Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ֆուջեյրեն» իր դաշտում ընդունել է «Ռաս Ալ Հայմին»: «Ալ Ֆուջեյրեն» հաղթել է 2:0 հաշվով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի երկու գոլի շնորհիվ, հայտնում է Armfootball-ը:

Մարկոսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին:

«Ալ Ֆուջեյրեն» 3-րդ տեղում է 14 միավորով: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 21-ին «Աջմանի» հետ: Խաղն արտագնա կլինի: