25 հուլիսի 2007 - 15:52 AMT
Գերմանիայի Բունդեստագի պատգամավորները հոկտեմբերին կայցելեն Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան
Գերմանիայի Բունդեստագի Կովկասի երկրների հետ բարեկամության պատգամավորական խումբը հոկտեմբերի 22-24-ին կայցելի հարավկովկասյան տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Բունդեստագի մամլո ծառայությունում: Գերմանացի խորհրդարանականների այցը կսկսվի Ադրբեջանից, այնուհետեւ նրանք կայցելեն Վրաստան եւ Հայաստան: