16 հունվարի 2017 - 16:00 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:

ՀՀ նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հունվարի 16-ի առավոտյան Բիշքեկի արվարձանում վթարի է ենթարկվել թուրքական Boeing 747 բեռնատար ինքնաթիռը: 37 մարդ է զոհվել: Բեռնատար ինքնաթիռը կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ չվերթը: Ըստ Ղրղզստանի իշխանությունների տվյալների, իքնաթիռը վայր է ընկել ամառանոցային ավանի շրջանում, քանդվել է 32 բնակելի տուն: Օդանավում անձնակազմի 4 անդամ է եղել և մեկ ուղեկցող: