ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին ամանորյա տոների առիթով, վերսկսվել են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճում:
2017-ի առաջին մարզումներին, որոնց ավանդաբար մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 100 մարզվող, այս անգամ միացել են նաև մեծ թվով նորեկներ:
Մարզիչների մասնակցությամբ անցկացվող մարզումների ընթացքում հաշվի են առնվում բոլոր մասնակիցների տարիքը, առողջական վիճակը, մարզումային փորձը և մարզվածության աստիճանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ: Մարզումները մեկնարկել են 2016 թվականի հոկտեմբեր ամսին, դրանք անվճար են և նախատեսված են բոլոր ցանկացողների համար: