2016-ին սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:
2016-ին առողջապահության տարբեր ոլորտների բարելավման նպատակով կատարվել է ընդունված և իրականացված ռազմավարությունների ու ծրագրերի արդյունավետության գնահատում: Այդ նպատակով նախ մշակվել է գնահատման մեթոդաբանություն։
«Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի արդյունավետության գնահատման արդյունքներով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայություններ իրականացնող տասնմեկ բժշկական կազմակերպությունում որակի վերահսկման և ընթացիկ հարցերը կանոնակարգելու նպատակով սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է դիտարկում:
Լրամշակվել և հաստատվել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների» կազմակերպման չափորոշիչը, ինչպես նաև ստենտավորման ժամանակ օգտագործվող ստենտի տեխնիկական փաստաթղթի բնօրինակի ամրագրումը հիվանդության պատմագրում: Երկու և ավելի ստենտերի տեղադրման դեպքերի մշտադիտարկումն իրականացնում է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։
Ծրագրի ներդրումն ու շարունակականության ապահովումը միտված է սրտանոթային հիվանդություններից մահացության, հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշների կայուն բարելավմանը, ինչպես նաև սրտային ծառայությունները բնակչության համար մատչելի դարձնելուն։