26 հուլիսի 2007 - 17:17 AMT
Աստվածապետական երկրները չեն կարող լինել ԵՄ անդամ, գտնում է Օլի Ռենը
Եվրամիության հանձնակատար Ֆրանկո Ֆրատտինին հայտարարել է, որ Թուրքիայում պետք է պաշտպանվեն աշխարհիկ փոքրամասնության շահերը: Այդ մասին ասվում է հունիսի 22-ին անցած խորհրդարանական ընտրություններին վերաբերող հայտարարության մեջ: Իր հերթին, ԵՄ ընդլայնման հանձնակատար Օլի Ռենը ընդգծել է, որ «աստվածապետական երկրները չեն կարող լինել ԵՄ անդամ»: Միեւնույն ժամանակ, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Վենկեխը (Բելգիա) մի շարք հարցեր է ներկայացել ԵՄ ղեկավարությանը Թուրքիայի ապագայի վերաբերյալ:

Ֆրանկո Ֆրատտինին նաեւ ասել է, որ Թուրքիայի անցումը աշխարհիկ պետությունից աստվածապետությանը դժվար կլինի ընդունել, գրում է Hurriyet թերթը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 22-ին կայացած արտահերթ խորհրադարանական ընտրություններում հաղթանակ է տարել իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP)` վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ: