17 հունվարի 2017 - 15:42 AMT
«ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչները Լոս Անջելեսում կհանդիպեն հայ համայնքին

Հունվարի 27-ին «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչները Լոս-Անջելեսում կհանդիպեն տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին ֆեյսբույան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հանդիպման ընթացքում ելույթ կունենամ ես և Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: Կներկայացնենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԵԼՔ դաշինքի ծրագրերը, սիրով կլսենք սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կարծիքներն ու առաջարկները:

Հայաստանի ճակատագրով մտահոգ և մեր երկրի զարգացման նոր հորիզոններ փնտրող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք այս հանդիպմանը՝ Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունների կողմից ձևավորած ԵԼՔ դաշինքի առաջիկա անելիքներին ծանոթանալու և հետագա գործողությունները քննարկելու համար»,- մասնավորապես գրել է Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով։