18 հունվարի 2017 - 14:25 AMT
Ռուսաստանի ԿԲ-ն հայկական թեմաներով հուշադրամներ է թողարկել

Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017-ին լ հայկական թեմատիկայով հուշադրամներ կթողարկի, հայտնում է ՌԴ ԿԲ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ «Ռուսաստանի ճարտարապետական հուշարձաններ» շարքում կթողարկվի «Սուրբ Խաչ եկեղեցի. Ղրիմի Հանրապետություն» արծաթե մետաղադրամը: 2017-ին այդպիսի մոտ 5000 մետաղադրամ կթողարկվի 3 ռուբլի արժողությամբ:

Սուրբ Խաչ հայկական վանքը, որը գտնվում է Ղրիմում, դասվում է XIV դարին:

Բացի այդ, «Ռուսաստանի ականավոր դեմքերը» շարքում ԿԲ-ն մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ կթողարկի: Հուշադրամը շրջանառության մեջ կդրվի 2017-ի երկրորդ կիսամյակում մինչև 3000 քանակով և 2 ռուբլի արժողությամբ: