Հունվարի 19-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 17-րդ կմ-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում, Տավուշի մարզի ամբողջ տարածքում մառախուղ է:
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղումներ են ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: