19 հունվարի 2017 - 12:37 AMT
2016-ին ԻՊ-ն կորցրել է վերահսկվող տարածքների մոտ 1/4-ը

Ըստ IHS Markit հետազոտության, 2016-ին ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքները կրճատվել են գրեթե մեկ քառորդով:

2016-ին ԻՊ-ն կորցրել է վերահսկվող տարածքների 23%-ը` հունվարին առկա 78.000 քկմ-ից նվազելով մինչև 60. 400 քկմ: IHS Conflict Monitor վերլուծաբանն ասել է, որ կորուստները կարելի է «աննախադեպ» համարել ԻՊ համար: Եվ դա չնայած նրան, որ դեկտեմբերն «Իսլամական պետությանը» հաջողվեց կրկին գրավել սիրիական Պալմիրան:

2016-ին ահաբեկչության դեմ պայքարում ամենաթեժ ռազմաճակատներն էին Սիրիան ու Իրաքը: Մինչև տարեվերջ իրավիճակն այդ երկրներում զգալիորեն պարզվեց` ուժերի որոշակի հավասարակշռությունը, որ կար 2015-ին, զգալիորեն խախտվել է, երկու դեպքում էլ ոչ հօգուտ ծայրահեղական իսլամիստների: