19 հունվարի 2017 - 18:29 AMT
Իբրահիմովիչ. Մխիթարյանը «կարիճի հարվածն» ինձնից է սովորել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրնկով գոլը «Սանդերլենդի» դարպասը:

«Շաբաթներ առաջ մենք մարզվում էինք, ու ես բացատրեցի, ինչպես է պետք շարժվել: Բացի այդ, փոխանցումն էլ պիտի արտակարգ լինի», - ասել է Իբրահիմովիչը, հայտնում է Daily Mirror-ը:

Ինքը Մխիթարյանն ավելի վաղ, պատասխանելով հարցին, արդյոք նա հատուկ մարզվել էր «կարիճի հարվածը» կատարելու համար, ասել էր, թե նման հարվածը նախօրոք մշակել անհնարին է:

Մխիթարյանի գոլը ճանաչվել էր 2016 թվականի դեկտեմբերի Անգլիական Պրեմիեր-լիգայի լավագույն գոլը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի գոլերը հայտնվել են «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին:

Կարդացեք նաև. Իբրահիմովիչ. Ես երջանիկ եմ Մխիթարյանի հաջողությունների համար