1 օգոստոսի 2007 - 15:25 AMT
ՀՀ վարչապետ. Լավ կլիներ, եթե հայերն ու թուրքերը փոխըմբռնման հասնեին
«Մենք չենք ընտրում երկրի աշխարհագրական դիրքը եւ, անկախ նրանից, թե ինչ կլինի, մենք ու թուրքերը հարեւաններ կմնանք շատ երկար ժամանակ: Ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե հայերն ու թուրքերը փոխըմբռնման հասնեին»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հայաստանը դեռեւս պետք է երկար ճանապարհ անցնի, եթե ցանկանում է վերադառնալ Մետաքսի մեծ ճանապարհի օրերին, երբ նա միացնում էր Արեւելքն ու Արեւմուտքը»,-հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

«Հայաստանը միայն երկու բաց սահման ունի չորսից: Դա խանգարում է տնտեսության զարգացմանը, տարեկան վնասը կազմում է միլիոնավոր դոլարներ: Եվ զարմանալի չէ, որ Սարգսյանը ցականում է փոխել այդ իրավիճակը, հասցեագրելով իր խոսքերը Թուրքիայի նոր կառավարությանը»,-գտնում է հեռուստաալիքը, հաղորդում է Groong-ը: