2 օգոստոսի 2007 - 15:28 AMT
ԵՄ. ԵԱՀԿ-ն պետք է առավել խթանիչ քայլեր ձեռնարկի ղարաբաղյան խնդրի լուծման համար
Եվրահանձնաժողովը աջակցություն է խոստացել Ադրբեջանին որոշ ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Բաքվում Եվրոպական տան ղեկավար Վոլֆգանգ Շպորերը: Նրա խոսքերով, դա նաեւ վերաբերվում է աջակցությանը «մշտական բնակության վայրեր փախստականներին եւ բռնի տեղահանվածների վերադարձնելու գործին, տարածքների ականազերծմանը, ավերված տների վերականգնմանն ու վերակառուցմանը»: «Սակայն դեռեւս մենք չենք կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով միջոցներ հատկացնելու մասին, քանի որ չկա կոնկրետ քաղաքական որոշում: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, սակայն հասկանում ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է առավել խթանիչ քայլեր ձեռնարկի »,-հայտարարել է Վոլֆգանգ Շպորերը, հաղորդում է «Թրենդը»: