23 հունվարի 2017 - 14:46 AMT
ԻՊ-ն Մոսուլի եկեղեցին վերածել էր երեխաների զինվորական ուսուցման շտաբի

«Իսլամական պետության» գրոհայինները իրաքյան Մոսուլից ոչ հեռու գտնվող Թել Քայֆ քաղաքի քրիստոնեական եկեղեցին վերածել են երեխաների ռազմական պատրաստության կենտրոնակայանի:

Կենտրոնում զինվորական պատրաստություն անցնող պատանիները մոտ 15 տարեկան են: Շատերին գաղտնի բերել են Մոսուլից: Մարզումները, որպես կանոն, 15-20 օր են տևել, հայտնում է Lenta.tu-ն Rudaw-ի վրա հղումով:

«ԻՊ-ն եկեղեցին վերածել է կենտրոնակայանի: Նրանք գիտեին, որ ավիացիան չի ռմբակոծում եկեղեցիները»,-ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Ըստ նրա, կենտրոնում վարժեցվող երեխաներին հետո մարտի դաշտ են ուղարկել: Նրանց ասում էին, որ «երկինք են ուղարկելու»: Այժմ գրոհայինները չեն վերահսկում Թել Քայֆը: