23 հունվարի 2017 - 16:57 AMT
Ֆինլանդիան պատրաստ է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ֆինլանդիան պատրաստ է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Յուհա Սիպիլյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պատրաստ ենք այդպիսի հանդիպում կազմակերպել Արկտիկական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, եթե քաղաքական իրավիճակը տրամադրի դրան»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետը: Նա հավելել է, որ հստակ տեղեկություններ չկան, որ այդպիսի հանդիպում կարող է կայանալ:

Հունվարի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ, սակայն հանդիպման նախապատրաստումն ամիսներ կտևի: Հնարավոր բանակցությունների վայրի կամ ամսաթվի մասին տեղեկություն չկա, պարզաբանել է նա:

Ֆինլանդիան նման առաջարկով էր հանդես եկել դեռևս 2016-ի դեկտեմբերին: Այն ժամանակ ԱԳՆ ղեկավար Ալեքսի Հյարկոնենը հայտարարել էր, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները կարող են հանդիպել 2017-ին կայանալիք Արկտիկական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, եթե «միջազգային իրավիճակը թույլ տա»:

Արկտիկական խորհրդի կազմում 8 երկիր կա` Ֆինլանդիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Կանադան, Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան: Եվս 12 պետություն դիտորդի կարգավիճակ ունի: