2 օգոստոսի 2007 - 19:09 AMT
Իրան. Մահմեդական երկրների կողմից ԱՄՆ-ից գնվող զենքը պատկանում է բոլոր մահմեդականներին
Թեհրանը չի անհանգստանում ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցի երկրներին սպառազինման վաճառքի հարցով, հայտարարել է պաշտպանության նախարար Մոսթաֆա Մոհամեդ Նաջարը: «Իրանը հզոր պետություն է տարածաշրջանում եւ չի վախենում ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին զենք վաճառելուց»,- նշել է Մ.Մ. Նաջարը:

Մ.Մ. Նաջարի խոսքերով, Միացյալ Նահանգներին սպառազինության մասշտաբային վաճառքի նպատակը ռազմական արդյունաբերությունը սնանկացումից կանխելն է եւ տարածաշրջանում վախի մթնոլորտ ստեղծելը, սակայն տարածաշրջանի համար իրական վստանգ է ներկայացնում Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը, այլ ոչ թե ԱՄՆ-ի աջակցությունը արաբական երկրներին: «Իրանը խնդիրներ չունի հարեւան մահմեդական երկրների հետ, եւ եթե նա զենք է գնում, ապա այն պատկանում է բոլոր մահեդականներին», հաղորդում է IRNA գործակալությունը: