23 հունվարի 2017 - 18:33 AMT
Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Որոշումը կայացվել է ԵԽԽՎ լիագումար նիստում:

Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի հունվարի 25-ից:

Հերմինե Նաղդալյանը հայ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ է։ 2011 թ. փետրվարի 25-ին Նաղդալյանը ընտրվել էր ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ։