24 հունվարի 2017 - 12:13 AMT
«Առավոտ». Հովիկ Աբրահամյանը լքում է ՀՀԿ-ն

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, գործադիր մարմնի և խորհրդի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին լուրը հաստատել է անձամբ Աբրահամյանը, տեղեկացնում է «Առավոտը»:

Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, թե կմնա քաղաքականության մեջ:

Ավելի վաղ Sputnik Armenia գործակալությունը հաղորդել է, որ իրենց ունեցած տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ առանցքային դեմքերից էր. նա պաշտոնավարել է որպես Արարատի մարզպետ, այնուհետև՝ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար: Այնուհետև գրեթե 6 տարի (մի քանի ամսվա ընդմիջումով) ղեկավարել է ՀՀ Ազգային ժողովը:

Եվ վերջապես, 2014-ի ապրիլից մոտ 2.5 տարի շարունակ Հովիկ Աբրահամյանը եղել է ՀՀ վարչապետ: Ի դեպ, նրա անսպասելի հրաժարականից հետո PAN-ն ամփոփել է Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքում ՀՀ տնտեսության ոլորտների որոշ կարևոր ցուցանիշների վերելքներն ու անկումները:

Կարդացեք նաև՝ Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը