26 հունվարի 2017 - 10:37 AMT
Հայ գեղասահորդուհին հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

Չեխիայի Օստրավա քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը կանանց մենասահքում ելույթ է ունեցել Անաստասիա Գալուստյանը:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ կարճ ծրագրում հայ գեղասահորդուհին գրավել է 10-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։

Հունվարի 26-ին իրենց կարճ ծրագրով սահադաշտ դուրս կգա մեր պարային զույգը` Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը։