26 հունվարի 2017 - 11:43 AMT
«Ռեալը» կհեռացնի խաչն իր տարբերանշանից ատրիբուտների վաճառքը Մերձավոր Արևելքում խթանելու համար

Ակումբային արտադրանքի վրա վաստակելու ցանկությունը դրդել է «Ռեալին» փոխել տարբերանշանը: Մերձավոր Արևելքի շուկայում վաճառքները խթանելու նպատակով ակումբը կհեռացնի խաչը տարբերանշանից, որը գտնվում է ակումբի լոգոտիպի վերևում:

«Մենք պետք է շատ զգուշավոր լինենք Պարսից ծոցի տարածաշրջանի պարագայում, քանի որ այնտեղ շատ զգայույն են խաչի պատկերների նկատմամբ»,-հայտարարել է Marka ընկերության փոխնախագահ Հալեդ Ալ Մհեիրին: Այդ ընկերությունն է զբաղվում «Ռեալի» արտադրանքի արտադրությամբ, վաճառքով և տարածմամբ, գրում է eurosport-ը:

Փոփոխությունները վերաբերում են միայն այն ատրիբուտներին, որոնք վաճառվելու են ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Քուվեյթում, Բահրեյնում և Օմանում: Մյուս երկրների համար տարբերանշանն անփոփոխ կմնա, հայտնում է El Confidencial-ը: