Սիրիական Հալեպում վերսկսվել է էլեկտրագնացքների երթևեկությունը: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Ալի Համուդը:
Նա մասնակցել է Բաղդադ կայարանի և Ջիբրին արվարձանի միջև երկաթուղու վերագործարկմանը, որի երկարությունը 18 կմ է: Ջիբրինում է գտնվում փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը SANA-ի վրա հղումով:
«Սեղմ ժամկետում` մոտ 20 օրում, հաջողվել է վերականգնել երկաթուղու վնասված հատվածները, ականազերծման աշխատանքներ են կատարվել, վնասազերծվել է 330 ական»,-ասել է Համուդը:
Նա հայտարարել է, որ շուտով երթևեկությունը կվերսկսի գործել նաև Շեյխ-Նաջարը Մուսլյամիա կայարանի հետ կապող երկաթուղին:
Վերականգնման աշխատանքներ են տարվում «Նեյրաբ» միջազգային օդանավակայանում:
Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում այժմ զինադադար է: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով Հալեպի մզկիթներն ու եկեղեցիները կվերակառուցվեն